Մեր մասին
Մենք իրականացնում ենք բիզնես ընթացակարգերի ավտոմատացում, և մեր գործունեության 9 տարիների արդյունքում ձևավորել ենք բիզնես ավտոմատացման 4 հզոր համակարգեր։ "Smart Production" LLC֊ի գործունեությունը սկսվեց 2011թ․՝ հիմքում դնելով SaaS (Software as a service) ծառայությունների մատուցման ձևաչափը։ Այդ պահից ի վեր մենք ապահովում ենք բիզնես ընթացակարգերի դետալացված ավտոմատացումը՝ հայրենական և արտասահմանյան պահանջներին համապատասխան։
2012 թվականին "Smart Production" LLC-ում իր գործունեությունն է սկսում Smart Web բաժինը, որին զուգահեռ գործում էր նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ստուդիա: "Smart Web"-ն իրականացնում էր կայքերի դիզայն և տեխնիկական սպասարկում, Android օպերացիոն համակարգով հավելվածների մշակում, ինչպես նաև հայկական շուկայում գործող խոշոր ընկերությունների, ինչպիսիք են՝ «Երևանի Գարեջուր» ՓԲԸ, «Բարի Սամարացի» ՍՊԸ, «Գրանդ Քենդի» ՍՊԸ, «Աշտարակ-Կաթ» ՍՊԸ, բիզնես կայքերի պատրաստում և սպասարկում:
Շրջադարձային եղավ «Աշտարակ-Կաթ» ընկերության հետ համագործակցությունը։ Համատեղ ուժերով ստեղծվեց ՄՌ (HR) – կառավարման էլեկտրոնային ավտոմատացման համակարգ, որը կարգավորում էր մի շարք գործառույթներ և ստուգում դրանց համապատասխանությունը գործող օրենքների պահանջներին: "Smart Web" բաժինը զբաղվում է նաև ինտերնետ խանութների ստեղծմամբ՝ օգտագործելով առցանց վճարման համակարգեր, ինչպես նաև "Cell&Go" հեռախոսային կայանների ավտոմատացման համակարգը՝ կորպորատիվ հաճախորդների համար:
Ներկայումս "Smart Production" LLC-ին շուկային է ներկայացնում բիզնեսի ավտոմատացման նոր համակարգեր, որոնք նախատեսված են ռեստորանների (SmartRest), ֆիտնես ակումբների (GYManage Fitness), սպա և էսթետիկ կենտրոնների, ատամնաբուժարանների, կլինիկաների (GYManage SPA),ամենատարբեր արտադրությունների ներքին և արտաքին բոլոր գործընթացների օպտիմալացման համար (SmartFactory):
Այս չորս համակարգերը ուղեկցվում են բարձր որակի հետվաճառքային սպասարկման ծառայությամբ և ակտիվ կիրառվում են նշված ոլորտներում։